Թուրք հասարակությունը հոգնել է Էրդողանի իշխանությունից. քուրդ ընդդիմադիր գործիչ

Թուրք հասարակությունը հոգնել է կառավարող կուսակցության իշխանությունից, որը ղեկավարում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ կուսակցությունն ի վիճակի չէ լուծել քրդական խնդիրը, հայտնել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը:

«Հասարակության մեջ մեծ հոգնածություն Է զգացվում կառավարող կուսակցության իշխանությունից: Այն բացահայտ ու գաղտնի ստեղծված դաշինքների պատճառով չի կարող այս փուլում կամք դրսևորել քրդական հարցի հաջող լուծման համար: Ուստի՝ մինչդեռ իշխանությունը չի փոխվել, ես չեմ հավատում, որ այդ գործընթացը կարելի է հաջողությամբ սկսել: Մեր նպատակն է՝ իշխանության գալով լուծել բոլոր հարցերը, այդ թվում և քրդական խնդիրը, ժողովրդավարական ճանապարհով»,- հեռախոսով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է ասել Դեմիրթաշը: