ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է հովանավորել ուսանողների կրթաթոշակը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանելու համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է հովանավորել մինչև վեց ուսանողների կրթաթոշակը Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրում ուսանելու համար:

Ծրագրի տևողությունը 2018թ. սեպտեմբերից մինչև 2020թ. մայիս ամիսն է:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել լրագրողական և կառավարչական գիտելիքներ ու հմտություններ` ներկայիս ինֆորմացիոն միջավայրում կողմնորոշվելու համար:

Այն նաև հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել քննադատական ըմբռնում ձևավորվող հասկացությունների և լրատվամիջոցների տեսությունների վերաբերյալ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև հուլիսի 8-ն է:

Այլ մանրամասների համար այցելել` այստեղ: