ԲԵՍՈՆԻ ՖԻԼՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ “Մոկվա” կինոթատրոնը` Լյուկ Բեսոնի եւ Europacorp production-ի աջակցությամբ, առաջարկում է Լյուկ Բեսոնի “Ադել Բլան Սեկի արտասովոր արկածները” ֆիլմի երեք բացառիկ ցուցադրություն Երեւանում եւ Գյումրիում։ Ցուցադրմանը ներկա կլինի ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Ժակի Ներսիսյանը։ Այս մասին հայտնում են դեսպանատնից։
Ֆիլմը հայերեն թարգմանությամբ Երեւանի “Մոսկվա” կինոթատրոնում կցուցադրվի մայիսի 6-ին, ժամը 15.00-ին, իսկ ֆրանսախոս հանդիսատեսին առաջարկվում է ֆրանսերեն՝ բնագիր տարբերակը, նույն օրը ժամը 17.00-ին, նույն կինոթատրոնում։ Գյումրիում ֆիլմի ցուցադրումը (ֆրանսերեն տարբերակ) նախատեսվում է “Հոկտեմբեր” կինոթատրոնում, մայիսի 7-ին ժամը 15-ին։
Մուտքը բոլոր սեանսների համար ազատ է եւ անվճար։
Մայիսի 6-ին ժամը 18-ին Ժակի Ներսիսյանը կհանդիպի կինոյի ոլորտի ուսանողների հետ։

06.05.2011