Լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կժամանի Հայաստան` մասնակցելու լեգենդների հանդիպմանը

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հայտնել է, որ կժամանի Երևան և հուլիսի 8-ին կմասնակցի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք լեգենդների հանդիպմանը։

«Կհանդիպենք շուտով, Հայաստանում»,- տեսանյութում ասել է Ֆիգուն։

Ինչպես հայտնում է Panorama.am-ը` Երևանում կայանալիք խաղին լատինամերիկացի և եվրոպացի աստղերը կխաղան միմյանց դեմ։

Հայաստան կժամանեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը։