Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լուսանկարը` VideoBlocks

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Հունիսի 27-ին Ռումինիայի Խորհրդարանի ստորին պալատը միաձայն (255 կողմ, դեմ՝ 0) վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ վերջնական վավերացման համար»,- գրել է Մինասյանը: