Եվրոպական խորհրդարանը կքննարկի Հայաստան-ԵՄ համաձայնագրի խթանման մասին փաստաթղթի նախագիծը

Լուսանկարը` otstrasbourg.fr

Հուլիսի 3-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին երկու նախագիծ կներկայացվի՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի խթանման և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանման մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հաղորդում է News.am-ը:

Ավելի վաղ՝ մայիսին, այս փաստաթղթերը հաստատվել էին ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: