Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին

Lուսանկարը` LSE Blogs

Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Քիչ առաջ Եվրոպական Խորհրդարանը կողմ քվեարկեց՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին»,- գրել է Աշոտյանը:

Նրա խոսքով` Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին կողմ է քվեարկել 573, դեմ 50 և ձեռնպահ 45 պատգամավոր, իսկ բանաձևի քվեարկությանը՝ 598 կողմ, 52 դեմ և 27 ձեռնպահ: