Հուլիսի 11-ին ցանկացողները կարող են հանդիպել ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ծանոթանալ նրա «Հաջողության բանաձևին»

Հուլիսի 11-ին բոլոր ցանկացողները կարող են հանդիպել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին և ծանոթանալ նրա «Հաջողության բանաձևին»։

Պյոտր Սվիտալսկին` Հայաստանում Եվրամիության դեսպանը, լեհ դիվանագետ է և պատմական գիտությունների դոկտոր։ Նա ավելի քան 30 տարվա փորձառություն ունի դիվանագիտական ոլորտում։ Պարոն Սվիտալսկին սկսել է կարիերան 1986 թվականից որպես Լեհաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից։ Եղել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար, Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Եվրոպայի խորհրդում (Ստրասբուրգ), Եվրոպական Խորհրդի Քաղաքական պլանավորման բաժնի ղեկավար:

Հանդիպումը  տեղի կունենա «Այբ» դպրոցում ժամը՝ 18։00-ին (հավաք և գրանցում՝ 17։30-ին):

Թեման՝ Հաջողության բանաձևը դիվանագիտության մեջ. բախտի՞, թե՞ մարդկային գործոն

Լեզուն՝ անգլերեն (հայերեն թարգմանությամբ)

Մուտքն ազատ է, նախնական գրանցումը պարտադիր է:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: