Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

Լուսանկարը` Brook Mitchell/Getty Images

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով բրիտանական կառավարության կողմից տարածած հայտարարությանը: 

«Այսօր ցերեկը վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է ԱԳ նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականը: Վարչապետը Բորիսին շնորհակալություն է հայտնել իր կատարած աշխատանքի համար: Առաջիկայում կհայտարարվի, թե այդ պաշտոնում ով է նրան փոխարինելու»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ նախօրեին հրաժարական էր տվել նաև ԵՄ-ից դուրս գալու հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը: 

Երկու պաշտոնյաների հրաժարականը կապված է Brexit-ի հարցում վերջին շրջանում կառավարությունում տեղի ունեցող տարաձայնությունների հետ: