Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնին

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է մասնակցելու «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնին, որն ամենասպասված ուիքենդ-նվերն է՝ սարերում, բնության մեջ, աշխատանքային գորշ առօրյայից դուրս երկու հագեցած օր անցկացնելու համար:
Էկո, ագրո և էքստրեմալ տուրեր, զիփլայն, ժայռամագլցում, բացօթյա ֆիլմդիտումներ, աշխատարաններ, խաղեր, բնարվեստ, երաժշտություն, վրանային ճամբար, կիթառ, խարույկ ու յոգա։

«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն առաջին անգամ դուրս է գալիս Երևանի սահմաններից ու տեղափոխվում Վայոց ձորի ամենականաչ և կուսական անկյուններից մեկը՝ Վարդահովիտ գյուղ:

Օրացույցում ամրագրիր օրերը՝ հուլիսի 20-22:

Մուտքն ազատ է: Գործելու է Երևան-Վարդահովիտ-Երևան անվճար երթուղի, նաև գիշերակացի հնարավորություն՝ մեր կամ ձեր վրաններով։

Գրանցվել կարող եք այստեղ՝ http://sunchild.fpwc.org/participation/:

Նշենք, որ «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ:

Այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: