Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին

Լուսանկարը` Getty

ՄԹ Լորդերի պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին իր թվիթեյան էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռումինիան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լյուքսեմբուրգը: