ԵՄ և ԱլԳ երկրների երիտասարդները հրավիրվում են մասնակցելու Բելառուսում կայանալիք ամառային դպրոցին

Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Բելառուսի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, ինչպես նաև Կոնրադ Ադենաուերի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամների հետ միասին հրավիրում է ԵՄ և ԱլԳ երկրների երիտասարդներին մասնակցելու Բելառուսում կայանալիք ամառային դպրոցին:

Արևելյան գործընկերության ամառային դպրոց ծրագիրը նախատեսում է խորացնել Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ գիտելիքները պետական ծառայողների, հետազոտողների, քաղաքացիական հասարակության և ԱլԳ տարածաշրջանի քաղաքականության ոլորտի աշխատողների շրջանում և նպաստել ԱլԳ բարելավման համար կոնկրետ առաջարկություններ մշակելուն:

5-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները դասախոսություններ և քննարկումներ կունենան ԵՄ փորձագետների և փորձառու մասնագետների հետ:

Ծրագիրը կտևի սույն թվականի օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 31-ը:

Դիմելու վերջնաժամկետը 2018թ.-ի հուլիսի 30-ն :

Այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: