ՇԵՆԳԵՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Եվրահանձնաժողովն իր համաձայնությունը տվեց Շենգենյան համաձայնագրի բարեփոխման` Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջարկությանը:
Ենթադրվում է, որ ԵՄ անդամ-երկրները թույտվություն կստանան ժամանակավոր անձնագրային ստուգում մտցնել ներքին սահմաններին այն երկների հետ, որոնք սահմանամերձ են Շենգենյան գոտուց դուրս գտնվող երկրների հետ եւ չեն կարողացել դիմակայել ներգաղթյալների ներհոսքին երրորդ երկրներից:
Սա Շենգենի վերջը չէ, սա փորձ է բարեփոխել օրենսդրությունը ԵՄ նորմերի շրջանակներում ֆորս-մաժորային իրավիճակներին արձագանքելու հնրավորություն ստեղծելու համար:
“Այս փոփոխությունը ընդամենը հնարավորություն կտա ԵՄ անդամ-երկրների ստուգել երկիր մուտք գործող անձանց փաստաթղթերը, խոսքը չի գնում տեղաշարժման իրավունքի սահմանափակման մասին: ԵՄ-ում օրինական գտնվող մեր քաղաքացիների վրա այս բարեփոխումը չի անդրադառնա”,- “Արմեդիա” ՏՎԳ-ին ասել է Եվրոպական շարժման առաջնորդ Վիկտոր Ենգիբարյանը:
Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ-երկրների ներքին գործերի եւ արդարադատության նախարարների արտահերթ նիստ: Ակնկալվում է, որ սահմանային ստուգման վերականգման մասին վերջնական որոշում կընդունվի մայիսի 12-ին:

06.05.2011