
Ենթադրամաշնորհների հայտերի հրավեր «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնությունը «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, հայտնում է ենթադրամաշնորհների հայտեր ընդունելու մասին: Մինչև 5 ենթադրամաշնորհ, $5,000-$10,000 գումարի սահմաններում, կտրվի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական հայկական կազմակերպություններին ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խթանման և մշտադիտարկման մեխանիզմների զարգացմանը:
Ծրագրերը պետք է թիրախավորեն մարդու իրավունքների զգայուն և ոչ լիարժեք զեկուցված խնդիրները և ներդնեն և/կամ ինստիտուցիոնալացնեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև ուղղորդման մեխանիզմներ:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ-ի սեպտեմբերի 12-ը, 18:00 տեղական հայկական ժամանակով: Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ մինչև 2018թ-ի օգոստոսի 10-ը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով` ROLIArmeniaRFA@abaroli.org.
Ստորև նշված հղմամբ կարող եք ծանոթանալ ամբողջական հրավերին, ինչպես նաև հայտերի հետ կապված պահանջներին: