Հայաստանյան տեխնոլոգիական և գիտահեն գաղափարներ ունեցող ստարտափ ընկերությունները հրավիրվում են դիմելու EU4Business-ի դրամաշնորհների և մենթորության ծրագրին

EU4Business-ի «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է իր դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլը, որը կանցկացվի «EU4Business-ի Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիր (EU4Business STEP) – Բիզնեսի զարգացման աջակցություն նորարար տեխնոլոգիաների ուղղվածություն ունեցող ստարտափներին» ծրագրի շրջանակներում:

EU4Business-ի STEP ծրագիրը նպատակ ունի զարկ տալու ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին օգնել իրենց գաղափարներն ու արտադրանքները ներկայացնել շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և խթանել նորարարությունն ու ձեռներեցությունը Հայաստանում:

Դրամաշնորհային ծրագրում ընդգրկված են հետևյալ գործունեությունները՝

-           տեխնոլոգիաների մշակում և ցուցադրում

-           նախանմուշի մշակում

-           փորձնական կիրառում

-           փորձարկում շուկայական պայմաններում

-           բիզնեսի զարգացում

Մրցույթին կարող են մասնակցել դրամաշնորհային ծրագրի մեկնարկի պահին տարուց ոչ ավելի վաղ գրանցված սկսնակ ընկերությունները3 տարուց ավելի վաղ գրանցված ընկերությունները հնարավորություն ունեն թիմ ձևավորելու իրենց նոր արտադրանքի կամ ծառայության գաղափարի շուրջ և նախագիծը մշակելու իրենց նոր գրանցված ընկերությունում:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:

Այլ մանրասմասների համար այցելեք` այստեղ: