Մեկնարկել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող PFP կրթաթոշակային ծրագիրը

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հայտարարում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակի մասին:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական եւ կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  •  ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական եւ կառավարման գործընթացներին,
  • կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  •  ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
  • միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը ներկայացնեն առցանց դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp :

Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ: