Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` The New York Times

94 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոյե  Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է AFP-ին: Մահվան պատճառը դեռ չի հաղորդվում: Մեծանուն երաժիշտը մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Մի առիթով Ազնավուրն ասել էր. «Մենք` հայերս, երկարակյաց ենք: Ես պատրաստվում եմ հասնել 100-ի, և բեմում լինել մինչև 90 տարիս լրանալը»: