Դանիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Սեպտեմբերի 19-ին ԵՄ ղեկավարությանը ուղարկված հայտագրով Դանիայի Թագավորությունն ավարտին է հասցրել «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» վավերացման գործընթացը:

Այս մասին տեղեկանում ենք Դանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նշենք, որ մինչ այսօր համաձայնագիրը վավերացրել է Եվրամիության 6 երկիր։