ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ

Այսօր ամբողջ Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը: 61 տարի առաջ այս օրը Ռոբերտ Շումանը ներկայացրեց միացյալ և խաղաղ համագործակցության վրա հիմնված Եվրոպա ստեղծելու իր հռչակագիրը:

Եվրոպական խորհրդարանի լրահոսի համաձայն` Խորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը հանդես է եկել տոնի կապակցությամբ շնորհավորանքով, որը նա սահմանափակում է հետևյալ կերպ.

<<Այսօր Շումանի հռչակագիրը տոնելու լավագույն ձևը ոչ թե մեր ներքին շրջանակներում պարփակվելը կամ մեր անցած ձեռքբերումներով սահմանափակվելն է, այլ հաստատակամորեն, նպատակասլացությամբ և միասնությամբ մեր առջև ծառացած դժվարությունները հաղթահարելը:>>

09.05.2011