Կոսովոյի խորհրդարանը հավանություն է տվել սեփական բանակ ստեղծելուն

Reuters

Կոսովոյի խորհրդարանը հավանություն է տվել անվտանգության ուժերի հիման վրա լիարժեք բանակ ստեղծելուն հայտնում Gazeta Express-ը: սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել նիստին ներկա 102 պատգամավորներից 101-ը:

Հիշեցնենք, Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին միակողմանի հայտարարել է 2008 թվականի փետրվարին: Կոսովոյի անկախությունը դեռևս չեն ճանաչում աշխարհի 60 երկրներ` այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Իսպանիան և Հունաստանը: