Անգլիայի թագուհին առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է Brexit-ի մասին

POOL New/REUTERS

Անգլիայի թագուհի Եղիզաբեթ II-ն առաջին անգամ հրապարակայնորեն արտահայտվել է ապասվող Brexit-ի մասին: Ինչպես նշում է, The Daily Express-ը, խոսքը Նիդերլանդների թագավոր Վիլհեմ-Ալեքսանդրի հետ զրույցի մասին է:

Թագուհու խոսքերով՝ Միացյալ Թագավորությունը ձգտում է Եվրոպայի հետ «նոր գործընկերության»: Նա ընդգծել է, որ արժեքները, որոնք կիսում են Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները, երկրի «մեծագույն ձեռքբերումն» է: