ԵՄ-ԱլԳ ակադեմիա` ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների համար

ԵՄ-Արևելյան Գործընկերության ակադեմիային դիմելու հայտերն արդեն ընդունվում են:

Ակադեմիային կարող են մասնակցել Արևելյան Գործընկերության 6 երկրներից այն ասպիրանտներն ու երիտասարդ գիտնականները,  որոնց հետազոտական աշխատանքն առնչվում է ԵՄ-ԱլԳ համագործակցության թեմաներին։

Դասընթացները տեղի կունենան 2019թ․ փետրվարի 11-ից մինչև 19-ը, Կիևում :

Միջոցառումը կազմակերպվում և իրականացվում է Էրազմուս+ Ժան Մոնե 599865-EPP-1-2018-1-UA-EPPJMO ծրագրի շրջանակներում։

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան ավարտական ​​վկայականներ: Իսկ ամենաակտիվ մասնակիցները կներկայացվեն 2019թ. հունիսին նախատեսվող «Մտորելով ԵՄ-ԱլԳ հարաբերությունների ապագայի մասին. երիտասարդ գիտնականների ձայնը» միջազգային կոնֆերանսին:

Մասնակցությունն Ակադեմիային անվճար է:

Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 18-ն է:

Ծրագրին դիմելու և այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: