Մանֆրեդ Վեբերը Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել

Լուսանկարը` DPA

Քրիստոնեասոցիալիստական միության բավարացի փոխնախագահ Մանֆրեդ Վեբերը Եվրոպական ազգային կուսակցության կողմից 2019թ-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է որպես Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

Ինչպես հայտնում է Politico.eu-ն` Վեբերի թեկնածությանը կողմ է քվեարկել Հելսինկիում կուսակցության համագումարի պատվիրակների 79 տոկոսը:

Համագումարի լիագումար նիստում իր պաշտոնական ելույթում Վեբերը բարձր է գնահատել եվրոպական արժեքները. «Ես այստեղ կանգնած եմ ոչ միայն ձեր աջակցությունը ստանալու  և որպես թեկնածու առաջադրվելու համար, այլ նաև կանգնած եմ այստեղ` խնդրելու ձեր մանդատը, այն մանդատը, որը կփոխի Եվրոպան»:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար Վեբերը մրցակցում է սոցիալ-դեմոկրատների թեկնածու, Նիդեռլանդների ԱԳ նախկին նախարար Ֆրանս Թիմերմանսի հետ։ Անհրաժեշտ է, որ նրա թեկնածությունը պաշտպանեն ԵՄ երկրների ղեկավարները։