Մեկնարկել է ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի առաջին նիստը

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Գործընկերության կոմիտեի առաջին նիստը՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից:

Հանդիպման համանախագահներն են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը: Քննարկվելու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ապագան՝ ՀԸԳՀ-ի շրջանակում: