
Հակամարտության վերափոխման ուղիներ. միջազգային երիտասարդական ծրագիր լրագրողների համար
Tibetan Journal
«Դաշինք հանուն հասարակության առաջընթացի» (ASA) ՀԿ-ն ակսում է միջազգային երիտասարդական ծրագիր, որի նպատակն է երիտասարդ լրագրողներին ուսուցանել հակամարտության վերափոխման ուղիները:
Ծրագրի նպատակն է`
- Հակամարտություններից տուժած երկրների երիտասարդ լրագրողներին տրամադրել ուսուցում վստահության կառուցման, հաշտեցման, միջմշակութային հարաբերությունների վերաբերյալ:
- Իրազեկել լրագրողներին, որ ԶԼՄ-ները պետք է նպաստեն երկխոսությանը և փոխըմբռնմանը:
- Հաստատել երիտասարդ լրագրողների միջև ավելի սերտ համագործակցություն, նվազեցնել լրատվամիջոցներում աշխատող երիտասարդների միջև առկա բացը, հնարավորություն տալ նրանց կապեր հաստատել ԵՄ-ի գործընկերների հետ:
Դասընթացները տեղի կունենան 2019թ.-ին, Թբիլիսիում և կտևեն մեկ շաբաթ:
Ծրագրին կարող են դիմել լրագրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Ալբանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Թուրքիայից, Չեխիայից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ.-ի դեկտեմբերի 30-ն է:
Դիմումները լրացնելու և ծրագրի մասին այլ մանրամասներ իմանալու համար այցելեք այստեղ: