Երիտասարդ եվրոպական դեսպանները հրավիրում են բոլորին Գյումրու ներառական սրճարան զրուցելու` մարդու իրավունքների մասին

Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում էր մարդու իրավունքների օրը, և այդ կապակցությամբ երիտասարդ եվրոպական դեսպանները Գյումրու բնակիչներին հրավիրում են սրճելու և խոսելու մարդու իրավունքների մասին։

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-14։30, երիտասարդ եվրոպական դեսպաններն անվճար սուրճ կառաջարկեն «Արեգակ» սրճարանի հաճախորդներին (Շիրակի մարզ, Գյումրի, Աբովյան փող., 242 շենք) և միասին կնշեն մարդու իրավունքների օրը՝ սուրճի յուրաքանչյուր բաժակով ներկայացնելով  համընդհանուր իրավունքները։

Միջոցառման վայրը պատահական չէ ընտրվել։ «Արեգակ»-ը (Aregak Bakery & Cafe) Հայաստանում ներառական առաջին սրճարանն է։ ԵՄ աջակցությամբ հիմնադրված այս սրճարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: