ԵՄ խոսնակի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև Անվտանգության կազմակերպությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, այդ թվում բոլորովին վերջերս՝ 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ:

Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում արտգործնախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։

Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` ԵՄ Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներով: Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանին ամբողջովին իրացնել առկա ներուժը։