Մեկնարկել է Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց ընդունվելու կրթաթոշակային նոր մրցույթը

Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց ընդունվելու հայտերն արդեն ընդունվում են:

Արևելյան գործընկերության դպրոցը տեղակայված է Թբիլիսիում և վեց գործընկեր երկրները ներկայացնող ուսանողներին առաջարկում է որակյալ կրթություն, ինչպես նաև կրթաթոշակներ՝ եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրի համար:

Ծրագրին կարող են դիմել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 16-17 տարեկան երիտասարդները:

Ծրագիրն առաջարկում է միջազգային բակալավրիատի դիպլոմի կոմպլեքսային և ինտենսիվ երկամյա ուսումնական դասընթացներ, Եվրոպայի և եվրոպական հարցերի մասնագիտացված հետազոտություններում ներգրավվելու բացառիկ հնարավորությունների հետ միասին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ. մարտի 1-ն է:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: