ՀԱՅԵՐԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայերի մոտ երեք քառորդը ի դեմս Եվրոպական միության տեսնում է կարևոր գործընկերոջ, իսկ մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի ԵՄ նկատմամբ: Հետզհետե ավելի շատ հայեր զգում են, որ ԵՄ-ն նպաստում է երկրում կառավարման բարելավմանը, ինչպես նաև խաղաղության և կայունության պահպանմանը: Սա 2009-2010 ընկած ժամանակահատվածում կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքն է, որը ֆինանսավորվում է ԵՄ Հասարակական կարծիքի հարցման և ուսումնասիրման նախագծի կողմից, որը գործում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ENPI)` տարածաշրջանում տեղեկատվության և հաղորդակցման ծրագրի շրջանակներում:

Հարցման արդյունքները ընգրկեւմ են 400 հայերի պատասխաններ: Այս վերջին հարցումը վկայում է նաև այն մասին, որ հետզհետե ավելի շատ հայեր տեսնում են կաշառակերության դեմ պայքարը որպես կարևորագույն գործոն զգալի տնտեսական աճի հասնելու ճանապարհին:

11.05.2011