Թրամփն ակնկալում է խոշոր առևտրային համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ակնկալում է «խոշոր» առևտրային համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված՝ երկիրը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանին, որպեսզի կնքի առևտրային համաձայնագրեր այլ երկրների` ներառյալ Միացյալ Նահանգների։

«Իմ աշխատակազմն անհամբերությամբ սպասում է Միացյալ Թագավորության հետ խոշոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների։ Պոտենցիալն անսահմանափակ է»,- գրել է Թրամփը թվիթերի իր էջում։