Մեկնարկել է Ֆլետչերի դպրոցում սովորելու հայտերի ընդունումը

Լուսանկար` The Tufts Daily

Ծրագրին կարող են դիմել պետական մարմիններում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիներ։

Ծրագիրը կտևի 5 ամիս՝ 2020թ. հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում։

Թեկնածուները պետք է ունենան անգլերեն լեզվի խորը իմացություն:

Ֆլետչերի դպրոցի հավաստագիր կստանան այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը։ Բոլոր մասնակիցներից կպահանջվի վերադառնալ Հայաստան ծրագրի ավարտից հետո՝ սեփական աշխատավայրերում ձեռք բերված մասնագիտական հմտություններով կիսվելու համար։

Դավիդյան հիմնադրամը կհոգա մասնակիցների բնակության, ուսման, վիզայի, տեխնիկայի, գրքերի, առողջական ապահովագրության հետ կապված ծախսերը։

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: