Թերեզա Մեյը հայտարարել է հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել, որ հունիսի 7-ին կլքի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը, ինչը նշանակում է, որ Մեյը պետք է լքի նաև վարչապետի պաշտոնը:

Համապատասխան հայտարարություն անելուն նրան դրդել են կուսակիցները` այդ թվում նախարարների կաբինետի անդամները, ովքեր դժգոհ են ԵՄ հետ Brexit-ի գործարքի վերաբերյալ Մեյի ներկայացրած թարմացումներից: