Հայտնի են Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները

Մայիսի 23-ից 26-ը Եվրամիության երկրներում տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրությունների մասնակցությունը կազմել է 51%, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարիներին:

Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ: 400 միլիոն եվրոպացիներն ընտրում են 751 պատգամավորի:

Ըստ նախնական արդյունքների` Եվրախորհրդարանում ամենամեծ դաշինքը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, նոր խորհրդարանում կունենա 179 մանդատ:

Մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ Սոցիալիստները և դեմոկրատները կունենան 150 պատգամավոր:

Լիբերալների և դեմոկրատների դաշինքնը  կունենա 107 պատգամավոր, իսկ կանաչները` 70:

Նոր խորհրդարանում կլինի 9 դաշինք: