Դիմիր և դարձիր երիտասարդ եվրոպական դեսպան

Մեկնարկել է «Երիտասարդ եվրոպական դեսպան» դառնալու հայտերի ընդունման փուլը:

Ծրագրին կարող են դիմել 16-25 տարեկան երիտասարդները ԵՄ անդամ պետություններից կամ Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա):

Դիմորդները պետք է ունենան անգլերենի խորը իմացություն և հետաքրքրված լինեն ԵՄ-ի գործունեությամբ, ինչպես նաև իրենց երկրի հարաբերություններով Եվրոպական միության հետ, պատրաստ լինեն կիսվելու գիտելիքներով և տեղեկատվությամբ ու ձգտեն ունենալ սեփական ներդրումն իրենց երկրների զարգացման ու բարգավաճման գործում:

Երիտասարդ եվրոպական դեսպանի պաշտոնին դիմելու համար թեկնածուները մինչև 2019թ.-ի հունիսի 12-ը պետք է լրացնեն առցանց դիմումի ձևը:

Դիմումը լրացնելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ: