Հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատեց ԵՄ-ի և Հայաստանի հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Այս համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Խորհուրդն ընդգծեց օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորագույն նշանակությունը, որը ներառում է անկախ, արդյունավետ և հաշվետու արդարադատության համակարգ:

Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: