Մեկնարկում է Գերմանիայի Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2020-ի ծրագիրը

Գերմանիայի Բունդեսթագը փնտրում է բարձր որակավորում ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդ տղաների և աղջիկների, ովքեր ուզում են ակտիվ և պատասխանատու մասնակցություն ունենալ իրենց երկրի ժողովրդավարական ապագայի կերտման գործում։ Եթե Դուք գերմաներենի շատ լավ գիտելիքներ ունեք, ծնվել եք 1990 թվականի մարտի 1-ից հետո, ունեք բարձրագույն կրթություն և ՀՀ քաղաքացիություն, ապա կարող եք դիմել Գերմանիայի Բունդեսթագի հնգամսյա Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի համար։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի հուլիսի 31-ն է։

Գերմանիայի Բունդեսթագը ԲԵռլինի համալսարանների հետ համատեղ ամեն տարի տրամադրում է 120 կրթաթոշակ 44 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտների համար:

Ծրագիրը տևում է մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Ծրագիրը նպատակ ունի խթանել և ամրացնել մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ: Գերմանիայի Բունդեսթագը ՄԽԿ-ծրագրի օգնությամբ նպաստում է մասնակից երկրներում դեմոկրատական արժեքների կայացմանն ու ամրապնդմանը։

Մասնակիցները Գերմանիայի Բունդեսթագի բյուջեից ստանում են ամսական կրթաթոշակ 500 եվրոյի չափով: Բացի այդ, այն հոգում է բնակության, բժշկական և պատահարների ապահովագրության, ինչպես նաև Բեռլին ժամանելու և մեկնելու ճանապարհային ծախսերը:

Մանրամասն տեղեկություններ ծրագրի մասնակցության պայմանների և դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարդացեք Բունդեսթագի կայքում՝www.bundestag.de/ips :