Եվրահանձնաժողովի նախագահ է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյաենը

Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նոյեմբերին վերջինս կփոխարինի ներկայիս ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին։ Այս մասին հայտնում է Euronews-ը:

Ուրսուլա ֆոն դեր Լյաենի թեկնածությունը առաջադրվել էր ԵՄ հուլիսյան գագաթաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատմության մեջ Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահն է։