ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրամանով ձեւավորված կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ ատոմային էներգիայի փոխարինումը պետք է տեղի ունենա տաս տարվա ընթացքում: Սկզբում կփակվեն կառավարության կողմից կանգեցված 7 եւ վերակառուցման համար կանգնեցված 8 ատոմակայանները: Մայիսի վերջում հանձանժողովը կներկայացնի իր զեկույցը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո կոչ է արել ատոմային անվտանգության հանձնաժողովին զեկույցներ պատրաստել: Նա նաեւ հրաման է տվել կանգնեցնել գերմանական յոթ հին ԱԷԿ-երը, որոնք մինչեւ հունիսի կեսը մանրամասն զննման կենթարկվեն եւ հնարավոր է ընդմիշտ փակվեն:

Նախատեսվում է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել “կանաչ” էլեկտրաէներգիայի արտադրման համար, որի չափաբաժինը մինչեւ 2020թ.-ը պետք է կրկնապատկվի:

13.05.2011