Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում կկայանա Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 6-ին՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և ավելացրել, որ բացման արարողությունը կազմակերպվելու է բարձր մակարդակով. որոշ դրվագներով Համահայկական 7-րդ խաղերը գերազանցելու են նախորդ խաղերին:

Արցախում խաղերի անցկացման վերաբերյալ երբևիցե մտավախություն չի եղել: Դեռևս 5 տարի առաջ իմ անձնական որոշումն է եղել Համահայկական 7-րդ խաղերն անցկացնել այստեղ, քանի որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեզ համար 1 ընդհանուր հայրենիք են: Բացմանը տոնական շքերթին հաջորդելու է համերգային ծրագիր: Մուտքը մեր հայրենակիցների համար լինելու է ազատ, և ես սիրով բոլորին հրավիրում եմ մարզադաշտ՝ դիտելու հանդիսավոր բացումը»,- նշել է Ի. Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Համահայկական 7-րդ խաղերին ընդգրկված է աշխարհի 35 երկրների 161 քաղաքների ավելի քան 5244 մասնակից: