ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան աննախադեպ գործընկերության ճանապարհին են Brexit-ից հետո. Բոլթոն

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո: Այս մասին հայտնում է ITV News-ը:

«Երեկ ես հիանալի հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Մենք քննարկեցինք առևտրի, անվտանգության խնդիրները և մեր երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գտնվում են աննախադեպ գործընկերության ճանապարհին»,- գրել է Բոլթոնը Twitter-ում: