Եվրահանձնաժողովն առաջարկում է հնգամսյա վճարովի պրակտիկա 1800 պրակտիկանտի համար

Ամեն տարի Եվրահանձնաժողովն առաջարկում է երկու հնգամսյա վճարովի պրակտիկա 1800 պրակտիկանտների համար:

Պրակտիկան սկսվում է մարտի 1-ից և հոկտեմբերի 1-ից:

Պրակտիկանտներն աշխատում են Եվրոպական հանձնաժողովի տարբեր ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են հիմնականում Բրյուսելում, ինչպես նաև Լյուքսեմբուրգում և ԵՄ այլ քաղաքներում: Հանձնարարություններն ու կատարած գործի բնույթը կախված է  տվյալ ստորաբաժանման գործառույթներից: Օրինակ, պրակտիկանտը կարող է աշխատել մրցակցային իրավունքի, բնապահպանական քաղաքականության և այլ ոլորտներում:

Կազմակերպիչներն առաջարկում են.

  •  ԵՄ գիտելիքներ. եվրոպական ինստիտուտների գործընթացների և քաղաքականության ընկալում:
  • Գործնական փորձ. հանձնաժողովի ամենօրյա աշխատանքին մասնակցելու հնարավորություն:
  • Գիտելիքները գործնականում օգտագործելու հնարավորություն:

Ծրագրին  դիմելու վերջնաժամկետը 2019թ.-ի օգոստոսի 30-ն է:

Այլ մանրամասների համար կարող եք այցելել այստեղ: