“ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ” ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա “Թանգարանային գիշերը” այս տարի Հայաստանում մեկնարկեց մայիսի 14-ին ժամը 18.00-ին եւ շարունակվեց մինչեւ մայիսի 15-ը ժամը 00:00-ն: Այցելուների առաջ իրենց դռները բացեցին շուրջ 60 թանգարան:

Այդ օրը Եվրոպայի ավելի քան 40 երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում թանգարաններն իրենց դռներն են բացում քաղաքացիների առաջ` անվճար հիմունքներով: Առաջին անգամ այս ակցիան անցկացվել է 1999թ. Ֆրանսիայում` մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանը միացել է ակցիային 2004թ.-ից:

16.05.2011