Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը. Պյոտր Սվիտալսկի

Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը: