“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվություն

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ

ֆինանսական գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվություն

/հաշվետու ժամանակահատված` 01.01.2017-31.12.2017թ./

 

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական մուտքերը հաշվետու ժամանակահատվածում ապահովվել են ըստ վերը թվարկված ծրագրերի, ինչպես նաևԿազմակերպության վարչության անդամների կողմից կատարված ներդրումների,ստացված անտոկոս փոխառությունների, իսկ ելքերը` ըստ ծրագրերով նախատեսված, ինչպես նաև Կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովող ծախսերի:

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության ֆինանսական մուտքերի և ելքերի ընդհանրական պատկերը ներկայացվում է ստորև`

* Մուտքերում ներառված է նաև 31.12.2016թ. դրությամբ Կազմակերպության դրամարկղում և բանկային հաշվեհամարում առկա մնացորդը 1.262.823 ՀՀ դրամի չափով:

Գույքի օգտագործում

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության կողմից գույքի ձեռքբերում կամ օտարում տեղի չի ունեցել:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է Կազմակերպության հիմնական միջոցների և պաշարների գույքագրում և դուրսգրում, արդյունքում 31.12.2017թ.  դրությամբ Կազմակերպության ակտիվներում հաշվառված գույքը հետևյալն է՝ 2 համակարգչային սեղան, 1 Apple iPad4, 1 թվային ֆոտոխցիկ, 1 պրոեկտոր, 1 դյուրակիր համակարգիչ, ծրագրային ապահովում Microsoft Business 2013 և ESET NOD 32: