Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել է 415 թեկնածու։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան: