Բրիտանական խորհրդարանը պաշտոնապես դադարեցնում է աշխատանքը

marketwatch

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը: Դա կլինի ժամանակակից պատմության մեջ խորհրդարանի աշխատանքում ամենաերկար ընդմիջումը, հայտնում է Sky News հեռուստաալիքը:

Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նախաձեռնել է բրիտանական կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը: Նրա մտահղացմամբ, օրենսդիրները չեն աշխատի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 14-ը, երբ պատգամավորների առջև պետք է ելույթ ունենա թագուհին, ով կհրապարակի կառավարության նոր գերակայությունները:

Այդպիսով, խորհրդարանականներն զգալիորեն քիչ օրեր կունենան քննարկելու Բրյուսելի հետ գործարքը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց առաջ, որը պլանավորված է հոկտեմբերի 31-ին:

Ջոնսոնը հերքում է, որ այդ քայլը կապված է Մեծ Բրիտանիան ԵՄ-ից առանց գործարքի դուրս հանելու ցանկության հետ: