PFP երիտասարդ մասնագետների ծրագիր. Դիմեք և ստացեք ԱՄՆ-ում վեցշաբաթյա վերապատրաստման հնարավորություն

Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։

PFP-ն հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալ և գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝

  • ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,
  • կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
  • ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջև,
  • միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

Ծրագրի մասնակիցները ԱՄՆ-ում վեցշաբաթյա վերապատրաստում կանցնեն 2020թ.-ի ապրիլի 20-ից մինչև նայիսի 29-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝

  • լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ (այն դիմորդներն, ովքեր Հայաստանի քաղաքացի են, սակայն բնակվում են երկրից դուրս մրցույթին դիմել չեն կարող)
  • ծնվել են 1984թ․ ապրիլի 20-ից մինչև 1995թ․-ի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում,
  • ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան,
  • ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադիր լինեն աշխատանքը շարունակել իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում,
  • ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտություններ,
  • տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել և չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:

PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք այստեղ: