Եվրամիությունը համաձայնել է հետաձգել Brexit-ը

ABC News

Եվրամիությունը Brexit-ի ժամկետը կհետաձգի մինչև փետրվար, եթե վարչապետ Բորիս Ջոնսոնին չհաջողվի այս շաբաթ գործարք կնքել, հայտնում է  The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Միաժամանակ նշվում է, որ Բրիտանիան կարող է դուրս գալ նաև փետրվարից շուտ (յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 15-ին), եթե գործարքը հաստատվի մինչև հետաձգման ժամկետի ավարտը: Միությունը վերջնական որոշում չի ընդունի, քանի դեռ վերջնականապես չի հստակեցվել, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն բրիտանական խորհրդարանում այս շաբաթ: Ջոնսոնի մոտ ավելի լուրջ դժվարությունների ի հայտ գալու դեպքում, ինչպես օրինակ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելու որոշման ընդունում, ժամկետը կարող է հետաձգվել մինչև հունիս:

Հոկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է ԵՄ-ից Brexit-ի հարցով նոր հետաձգում խնդրելու օգտին, սակայն վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հետաձգել ԵՄ կազմից դուրս գալը, որը ծրագրվում է հոկտեմբերի 31-ին: