
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ՈՒ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոնեսթը պետք է օգնի երկխոսություն հաստատել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ջերզի Բուզեկը` Հարավային Կովկաս կատարած այցի նախօրեին:
«Մենք ցանկանում ենք մերձեցնել խորհրդարանաններին եւ երկխոսություն սկսել: Մենք շահագրգռված ենք «Արեւելյան գործընկերների» բոլոր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմամբ»,- ասել է Բուզեկը:
«Չի կարելի մոռանալ մարդկանց հիմնական պահանջմունքների մասին, որտեղ էլ նրանք լինեն: Մարդկանց միջեւ կապերի, առեւտրի մեղմացման աջակցումը միշտ եղել է Եվրոպական խորհրդարանի քաղաքականությունը: Բոլոր կողմերը պետք է ձգտեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որ ուղի հարթենք դեպի ամուր խաղաղություն»,- նշել է Բուզեկը:
18.05.2011