
Կրթաթոշակային ծրագրի հնարավորություն հայ երիտասարդների համար
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ակտիվ երիտասարդ գործիչները, որոնք ունեն իրենց համայնքների կամ երկրների զարգացումը խթանելու նոր գաղափարներ, հնարավորություն ունեն զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները:
Eastern Partnership Civil Society Facility-ի կողմից հայտարարված կրթաթոշակը եզակի հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցելու դասընթացների և կարողությունների զարգացման այլ միջոցառումների, ինչպես նաև իրականացնելու մինչև 5000 եվրոյի հասնող անհատական նախագծեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունվարի 13-ը:
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք այստեղ: